Տվյալներ և անվտանգություն
Որտեղ են պահվում ձեր տվյալները, ով է դրանք տեսնում և ինչպես է պաշտպանված մուտքը։
Որտեղ են պահվում տվյալներըՀղում «Որտեղ են պահվում տվյալները» բաժնին
ՀAIատառն աշխատում է Google Firebase-ի վրա՝ հաշիվները Firebase Authentication-ում, տվյալները Firestore-ում, ֆայլերը Cloud Storage-ում։ Կայքն ու հավելվածները ձեր տվյալներին հասնում են միայն մեր API-ի միջոցով, երբեք՝ ուղղակիորեն։
Ով ինչ է տեսնումՀղում «Ով ինչ է տեսնում» բաժնին
Ձեր անձնական փաստաթղթերը միայն ձերն են։ Կազմակերպությունում այն, ինչ անդամը կարող է կարդալ կամ փոխել, որոշում է նրա դերը, իսկ սերվերը ստուգում է իրավունքը յուրաքանչյուր հարցման ժամանակ։
Մուտք առանց գաղտնաբառիՀղում «Մուտք առանց գաղտնաբառի» բաժնին
Մուտք եք գործում նամակով ստացված կոդով, Google-ով կամ Apple-ով, ուստի գաղտնաբառ, որը կարող է արտահոսել, չկա։ Պրոֆիլում կարող եք տեսնել մուտքի եղանակները և դուրս գալ բոլոր սարքերից։
AI՝ ձեր վերահսկողությամբՀղում «AI՝ ձեր վերահսկողությամբ» բաժնին
AI-ը պատասխանում է կառուցվածքավորված փաստաթղթերով, որոնք կարդում եք նախքան օգտագործելը։ Կազմակերպության գործակալը միայն առաջարկում է փոփոխություններ․ ոչինչ չի կատարվում, քանի դեռ անդամը դրանք չի ստուգել և հաստատել։
Դեռ հարցեր ունե՞քՆայեք հաճախ տրվող հարցերը կամ գրեք մեզ։